Բարբին և Շելկունչիկը
Բարբին և Շելկունչիկը անգլ.՝ Barbie in the Nutcracker | |
---|---|
Պատկեր:BarbieNutcracker.jpg | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ |
Կերպարներ | Barbara Millicent Roberts? |
Հորինված երկիր | Բարբի տիեզերք |
Հիմնված է | Շելկունչիկը և Մկների թագավորը, Պյոտր Իլյիչ Չայկովսկի |
Շարքի մասն է | Բարբի |
Ռեժիսոր | Օուեն Հարլի |
Սցենարիստ | Լինդա Էնգելշպեն, Հիլարի Հինքլ |
Հնչյունավորում | Կելլի Շերիդան, Kirby Morrow?, Թիմ Քարի և Չանթալ Սթրանդ |
Պրոդյուսեր | Ջեսիկիա Դուրչին, Ջենիֆեր Թվիներ |
Երաժշտություն | Առնի Ռոթ |
Երկիր | Կանադա, ԱՄՆ |
Լեզու | Անգլերեն |
Ընկերություն | Ռեյնմեյքեր Ստուդիա |
Դիստրիբյուտոր | Artisan Entertainment |
Տևողություն | 78 րոպե |
Շարք | Բարբի |
Սիկվել | Բարբին և վիշապը |
Թվական | 2001 |
«Բարբին և Շելկունչիկը»-ը ամերիկյան-կանադական համակարգչային անիմացիոն մուլտֆիլմ է, որը ստեղծվել է 2001 թվականին՝ Օուեն Հարլեյի կողմից[1]։ Այն առաջին Բարբի մուլտֆիլմն էր 1987 թվականի սերիաներից սկսած. «Բարբին և ռոքերները։ Այս աշխարհից դուրս»։ Այն նաև Բարբիի մուլտֆիլմերի շարքում CGI երկրորդ սերնդի ֆիլմ է, որտեղ Բարբիի հերոսի ձայնը կրկնօրինակում է Քելի Շերիդանը[2]։ Մուլտֆիլմը հիմնված Է. Թ. Ա. Հոֆմանի «Շելկունչիկը և մկնիկի արքան» ստեղծագործության և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետի երաժշտության վրա։ 2002 թվականին DVD ձայնասկավառակը վաճառվել է ավելի քան 3.4 միլիոն դոլարով[3], և ընդհանուր վաճառքի արդյունքում հավաքել 150 միլիոն դոլար շահույթ[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը պատմում է Բարբին իր երիտասարդ քրոջը՝ Քելլիին, ով անհաջողություն է ունենում բալետի մենապարի փորձի ժամանակ և վախենում է բեմ դուրս գալ։
Կլարա անունով մի աղջիկ ապրում է Դրոսելմեյերի` իր խիստ պապիկի, և Թոմմիի` իր երիտասարդ եղբոր հետ։ Սուրբ Ծննդինախօրեին նրանք անակնկալ այցելություն են ստանում իրենց մորաքույր Էլիզաբեթից։ Կլարան մորաքրոջ կողմից ստանում է Շելկունչիկ, որն ըստ մորաքրոջ պնդմամբ ունի արքայազնի սիրտ։ Կլարան քուն է մտնում տոնածառի կողքին, և արթնանում է ու տեսնում, որ Շելկունչիկը հանկարծակի կենդանություն է առել և կռվում է մկների բանակի դեմ, որի ղեկավարը չարագործ Մկների արքան էր։ Մկների արքան ճնշում է նրան, չնայած նա ի վիճակի չէ հաղթել նրանց և ժամանակավորապես նահանջում է։
Շելկունչիկը բացատրում է, որ նա պետք է գտնի Արքայադստերը, այն միակ մարդուն, ով կարող է հաղթելկ Մկների արքայի կախարդանքին։ Պապիկի ժամացույցի իմաստուն բուն հասկանում է, որ միայն արքայադուստրը կարող է Կլարային դարձնել իր նախկին չափսին։ Բուն Կլարային տալիս է մեդալիոն, որը նրան այն դեպքում տուն կուղարկի, երբ բացի այն։
Մկնիկի փոսի մուտքի միջոցով Շելկունչիկը և Կլարան հասնում են սառցե քարանձավ։ Նրանք փախչում են ձյունե փերիների խմբի հետ և մտնում Շելկունչիկի Պարտենիայի տուն։ Երկու ուղևորություններ են լինում կոճապղպեղի գյուղ, որտեղ նրաք հանդիպում են երկու երեխայի և Մարցիպան անունով ձիուն։ Երեխաները նրանց պատմում են, որ գահի օրինական ժառանգ արքայազն Էրիկը առանց որևէ տեղեկության կորել է։ Խումբը հազիվ է խուսափում Մկների Թագավորի բանակից, երբ նրանց փրկում են մայոր Մինթն ու կապիտան Քենդին ովքեր, գյուղացիների փոքր խմբին թաքցնում են։ Մինթն ասում է, որ արքայազն Էրիկի անփույթ վերաբերմունքը նախկին թագավորի նկատմամբ Մկանը կդարձնի ժամանակավոր կառավարիչ, մինչև Էրիկը չընդունի իր պարտականությունները։ Կլարան հասկանում է, որ Շելկունչիկը հենց այդ կորած արքայազն Էրիկն է։ Երբ մուկը որոշում է, որ ցանկանում է մշտական թագավոր դառնալ, Էրիկին դարձնում է Շելկունչիկ։ Էրիկը հույս ունի ամեն ինչ շտկել և իր տեղը գցել։
Կլարան և Շելկունչիկը Մինթի և Քենդիի հետ, ճանապարհ են ընկնում արքայադստերը գտնելու համար։ Մինչ Մինթն ու Քենդին նավակ են պատրաստում, Կլարային և Շելկունչին հաջողվում է ազատել մի խումբ ծաղկափերիների, որանց Մկների թագավորը գցել էր ջրհորի մեջ։ Խումբը հանկարծակի հարձակման է ենթարկվում ռոք հսկայի կողմից, ում ուղարկել էր Մկների արքան, որպեսզի կանխեր արքայադստերը հասնելը։ Սառցե փերիները գալիս են և սառեցնում ծովը, իսկ Մարցիպանը սահնակը հրեց՝ թույլ տալով խմբին հատել ծովը։ Շելկունչիկն օգտագործում է իր թուրը, որպեսզի կոտրի սառույցը՝ հսկային ջրի մեջ ընկղմելու նպատակով։
Խումբը հասնում է Արքայադստեր կղզին, բայց պարզվում է, որ դա ծուղակ է, իսկ Շելկունչիկը, Մինթը և Քենդին հայտնվում են վանդակում, Մկնիկների թագավորի օգնական Պիմը նրանց տեղափոխում է` թողնելով Կլարային ետևում։ Ծաղկափերիներն օգնում են Կլարային կղզուց տեղափոխվել Մկնիկ Թագավորի ամրոց, որտեղ էլ նա ազատում է իր ընկերներին։ Շելկունչիկը մարտնչում է Մկների թագավորի հետ, ում կախարդանքն իր վրա է ազդում, և Շելկունչիկը փոքրանում ու դառնում է մկնիկի չափ և ստիպված փաքխչում է։ Շելկունչիկը ծանր վիրավորվում է, իսկ Կլարան համբուրում է նրան, ինչից հետո նա նորից դառնում է Էրիկ։ Քանի որ Կլարան կարողանում է կոտրել կախարդանքը և փրկել իր ընկերներին, պարզվում է, որ ինքը Արքայադուստր է։ Էրիկը թագադրվում է որպես թագավոր, իսկ սիրահարված զույգը պարում է այնպես, ինչպես քաղաքացիները։ Վիրավորված Մկնիկ արքան վերադառնում է Պիմի մեջքին հեծած, ճանկում է Կլարայի մեդալիոնը և բացում այն, բայց երկնքից ձնագնդի է հարվածում դրան։ Կլարան անհետանում է և կախարդական կերպով տեղափոխվում է տուն։
Կլարան արթնանում է այնտեղ, որտեղ քնել էր։ Շելկունչիկը կորած է, և Կլարան վազում է իր պապիկի մոտ, ով պատմությունը հերքում է` ասելով, որ դա իր երևակայության արդյունքն է։ Հենց այդ պահին վերադառնում է մորաքույր Էլիզաբեթը` մի երիտասարդ տղամարդու հետ, ով նման էր Էրիկին, և ներկայացնում է Կլարային։ Էրիկը նրան խնդրում է պարել։ Ձյունե գունդը ցույց է տալիս, որ արքայազն Էրիկը և Արքայադուստրը պալատում երջանիկ պարում են։
Պատմության ավարտին Քելլին գիտակցում է չհանձնվելու կարևորությունը, և նրան ու Բարբիին վերջապես հաջողվում է հիանալի պարել մենապարը։
Հնչյունային կրկնօրինակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քելլի Շերիդան-Բարբի, Կլարա
- Քիրբի Մորոու-Շելկունչիկ, Արքայազն Էրիկ
- Թիմ Քարրի-Մկների Թագավոր
- Փիթեր Քելամիս-Պիմ
- Քրիստոֆեր Քեյզնով-Մայոր Մինթ
- Յան Ջեյմս Կորլեթթ-Կապիտան Քենդի
- Շանտալ Ստրանդ-Քելլի
- Քեթլին Բարր-Մորաքույր Էլիզաբեթ, Բու
- Ֆրենչ Թիկներ-Պապիկ Դրոսելմեյր
- Ալեքս Դոդուկ-Թոմի
- Բրիթ Մաքքիլլիփ-Աղջիկ անանուխ
- Դենի Մաքքիննոն-Տղա կոճապղպեղ
- Շոնա Գաբրեթ-Փերիներ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարբին և Շելկունչիկը» մուլտֆիլմի խորեոգրաֆը Նյու Յորքի բալետմայստեր Փիթեր Մարտինսն է։ Ֆիլմի երաժշտությունը, որը հիմնված է Չայկովսկու «Շելկունչիկ» բալետի վրա, կատարել է Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբը[5]։
Ֆիլմի բալետային հաջորդական տեսարաններում ներկայացված են Նյու Յորքի բալետի պարուհիների շարժումները համակարգչային անիմացիայի միջոցով[6]։ Յուրաքանչյուր անիմատորի աշխատանք ուղղված էր Բարբիի մազերի շարժման կենդանի շունչ տալուն[7]։
Նյու Յորքի բալետի պարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չարլզ Ասկեգարդ (Արքայազն Էրիկ)[8]
- Մարիա Կովրոսկի (Բարբի/Կլարա)
- Բենջամին Միլլփիդ
- Նորա Մուլման
- Աբի Ստաֆֆորդ
- Յու Նիս Ֆրելը պարուհի արքայադստեր հետ
Թողարկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարբին և Շելկունչիկ»-ը թողարկվել է VHS և DVD 2001 թվականի հոկտեմբերի 23-ին։ Մուլտֆիլմը էկրաններին է բարձրացել CBS 2001 թվականի նոյեմբերի 22-ին` տևելով 1 ժամ[9]։
Մուլտֆիլմի նոր DVD տարբերակը (ավելի ցածր տոնայնությամբ) լույս է տեսել 2010 թվականի հոկտեմբերի 5-ին։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարբին և Շելկունչիկը»-ը վաճառվել է 94% տոկոսադրույքով և ավելի քան 3.5 միլիոն միավոր տեսանյութերով և DVD-ով[10]։ Այն ունեցել է ընդհանուր վաճառքի 150 միլիոն ԱՄՆ դոլար շահույթ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ունի 20% միավորով 5 քննադատություն Rotten Tomatoes-ի ամբողջական կայքում[11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսանյութերի Առաջին մրցանակ Լավագույն անիմացիոն կինոնկարի առաջին տեսահոլովակի համար
- Տեսանյութերի Առաջին մրցանակ Լավագույն առաջադրված (Պիտեր Քելամիս և Քելլի Շերիդան) կերպարների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Barbie in the Nutcracker». Universal Pictures Home Entertainment. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Crump, William D. (2019). Happy Holidays—Animated! A Worldwide Encyclopedia of Christmas, Hanukkah, Kwanzaa and New Year's Cartoons on Television and Film. McFarland & Co. էջ 22. ISBN 9781476672939.
- ↑ «Indies Gain Ground In DVD Marketplace». Billboard. Nielsen Business Media. 114 (31): 63. 2002 թ․ օգոստոսի 3.
- ↑ «Barbie: Mattel Corporation» (PDF). Macmillan International Higher Education. Macmillan Publishers. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Fitzpatrick, Eileen (2001 թ․ օգոստոսի 25). «Barbie Stars in Artisan's 'Nutcracker'». Billboard. Vol. 113, no. 34. Nielsen Business Media, Inc. էջ 61. ISSN 0006-2510.
- ↑ Gladstone, Valerie (2003 թ․ սեպտեմբերի 28). «DANCE; Barbie Dances, With Help From City Ballet». The New York Times. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Barbie eyes new horizons». BBC News. 2001 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ Dunkel, Ellen (2019 թ․ դեկտեմբերի 8). «Pennsylvania Ballet's 'Nutcracker' enchants with snow, Sugar Plum, and a sparkling new tree». The Philadelphia Inquirer. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ James, Caryn (2001 թ․ նոյեմբերի 22). «TELEVISION REVIEW; Ken, Help! The Mice Are Coming». The New York Times. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ McCormack, Moira (2002 թ․ հոկտեմբերի 5). «Barbie Returns In 'Rapunzel'». Billboard. Vol. 114, no. 40. Nielsen Business Media, Inc. էջ 71. ISSN 0006-2510.
- ↑ https://www.rottentomatoes.com/m/barbie-in-the-nutcracker